Ֆուտբոլի համաշխարհային լեգենդ, ֆուտբոլի արքա Պելեն ինքնամեկուսացվել է մոլորակի վրա կորոնավիրուսային պանդեմիայի տարածման պատճառով: Այս մասին գրում է sovsport.ru-ն։
Նշվում է, որ նա կարանտինացվել է Սան Պաուլոյի իր տանը։ 79-ամյա Պելեն գտնվում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկային խմբում, քանի որ հիվանդությունից մահացածների մեծ մասը տարեցներ են: