տուն Uncategorized Ո՞րն է եղել պացիենտների մահվան իրական պատճառը. ԱՆ

Ո՞րն է եղել պացիենտների մահվան իրական պատճառը. ԱՆ

293
0

Ինչպես արդեն հայտնել էինք ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 20189 թեստավորում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 30 դեպք: Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Նշենք, որ ըստ վերջին արձանագրված տվյալների` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 65 նոր դեպք և 34 առողջացած։