տուն Քաղաքական Միջազգային Պարտվելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ Օլանդը փոխեց վարչապետին

Պարտվելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ Օլանդը փոխեց վարչապետին

71
0

ijTRzXVIV5U8

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր՝ Սոցիալիստական կուսակցության պարտությունից հետո, որոշում է կայացրել պաշտոնանկ անել գործող վարչապետ Ժան Մարկ Էյրոյին և նրա պաշտոնում նշանակել ներքին գործերի նախարար Մանուել Վալսին, ով մեծ ժողովրդականություն է վայելում ֆրանսիացիների շրջանում։

«Քվեարկելով կամ չմասնակցելով ընտրություններին՝ դուք ձեր դժգոհությունն ու հիասթափությունն եք հայտնել։ Ես լսեցի ձեր ուղերձը», — հայտարարել է Օլանդը հեռուստաելույթի ժամանակ, որը հեռարձակվել է հիմնական հեռուստաալիքներով։ «Եկել է սկսել նոր փուլ։ Եվ ես վստահել եմ Մանուել Վալսին՝ ղեկավարելու Ֆրանսիայի կառավարությունը», — ասել է նախագահը։

Վալսն ազգությամբ իսպանացի է, քաղաքացիություն ստացել է 1982 թվականին։ 2002-ից Ֆրանսիայի խորհրդարանի անդամ է, վերընտրվել է 2007 և 2012 թվականներին։ 2012-ից ղեկավարում է Ներքին գործերի նախարարությունը։