Խորհրդարանական ճեպազրույցի ընթացում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրում տիրող իրավիճակին:
Պատգամավորը խոսեց տեղեկատվական տեռորի մասին, որը վնասում է բոլորին: Գայանե Աբրահամյանը նշեց, որ անընդհատ տարածվող ապատեղեկատվությունը, կառավարության կատարած աշխատանքի մասին ստահոդ ինֆորմացիան ապակողմնորոշում են հասարակությանը:
Պատգամավորն ընդգծեց, որ իրենք մեղավորներ չեն փնտրում: Բայց պարետատան որոշումները պետք է խստագույնս պահպանվեն:
«Երկրում տեղի ունեցող ցանկացած իրավիճակի առաջին պատասխանատուն կառավարող ուժն է, բայց մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ պարետի որոշումները պետք է գտնեն արձագանք հասարակության կողմից: Դրա բացակայությունը նվազեցնում է կառավարության կատարած աշխատանքի արդյունավետությունը»,- ասաց պատգամավորը:
Հայկ Մագոյան