Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մամուլի ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև դեպի Իրան և Իրաք կատարվելիք թռիչքների հետ կապված խնդրին:
Հիշեցնենք, օրեր առաջ քաղավիացիայի կոմիտեն խորհուրդ էր տվել դիտարկել Իրաքի և Իրանի օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։
Տաթևիկ Ռևազյանն ընդգծել է, որ իրենք պարտավոր են հայտնել հնարավոր ռիսկի մասին: Նրա խոսքով առկա է որոշակի վտանգ, իսկ թե որքան կպահպանվի այդ ռիսկը, քաղավիացիայի Կոմիտեի ղեկավարը խորհուրդ տվեց սպասել ուկրաինական օդանավի կործանման հետաքննության ավարտին: