տուն Լուրեր Պարտադիր բառը չեմ կարծում հանեն. Ռուբեն Հակոբյանըˋ ՍԴ կայանալիք որոշման մասին

Պարտադիր բառը չեմ կարծում հանեն. Ռուբեն Հակոբյանըˋ ՍԴ կայանալիք որոշման մասին

91
0

Ruben-Hakobyan

Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով կուտակային կենսաթոշակների վերաբերյալ այսօր Սահմանադրական Դատարանի կողմից կայացվելիք որոշմանը, ասաց.

«Իսկապես գուշակություն անելը շնորհակալ գործ չէ, առավել եւս Սահմանադրական դատարանի հետ կապված: Ես իմ գնահատականը ունեմ , պարզապես չեմ ուզում հրապարակայնացնել: Պարտադիր բառը չեմ կարծում, որ ամբողջությամբ կհանեն, իսկ թե ինչ մարտավարություն կընտրեն, դա իսկապես քննարկվելիք հարց է»: