տուն Լուրեր Պարտադիր աուդիտի վերացումը կթեթևացնի նաև ֆինանսական բեռը. Վախթանգ Միրումյան

Պարտադիր աուդիտի վերացումը կթեթևացնի նաև ֆինանսական բեռը. Վախթանգ Միրումյան

158
0

arm13904740704

Այսօր Ազգային Ժողովի նիստին «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի քննարկմանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնեց, որ իրենց նպատակը չէ պարտադիր աուդիտի հաշվետվողականությունը հիմքից վերացնելը:

«Այս օրինագծով չի առաջարկվում հիմքից վերացնել աուդիտը, առաջարկվում է իրացման շրջանառությունից կախված աուդիտի պարտադիր պահանջը հանել: Հանրային հաշվետվողականության ժամանակ այդ աուդիտը պահանջվում է: Գազ, ջուր, էլէկտրաէներգիա մատակարարող ընկերությունները կամա թե կամա ենթակա են աուդիտի, որովհետեւ դրանք օտարերկրյա ներդրողներ են»,-ասաց Միրումյանը:

Նա նշում է, որ աուդիտորական կազմակերպությունները նույն հաշվապահական հաշվառման մասով պատասխատանվություն են կրումˋ ստորագրելով ֆինանսական հաշվետվությունները եւ իմաստ չունի եւս մեկ աուդիտորական հաշվետվություն ներկայացնելու համար, առանց պատասխանատվության:

Նշենք, որ ըստ այս օրենքի փոփոխության, 1 միլիարդից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունների համար պարտադիր աուդիտը պետք է հանվի: Մինչդեռ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են այդ օրենսդրական փոփոխությանը:

Միրումյանը պարզաբանում է, որ սա չի կարող որեւէ կապ ունենալ նաև ստվերային տնտեսության հետ:

«ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը, ստվերի բացահայտումը կամ խոչընդոտումը տարբեր ընթացակարգեր են: Պարտադիր աուդիտը չի հանգեցրել ստվերի բացահայտամանը, այլ ճիշտ հակառակը խանգարել է: ֆինանսատնտեսական աուդիտի արդյունքում բավարար չէ ստվեր բացահայտելու կամ կանխելու համար»,-ասաց Միրումյանը:

Նա նշեց նաեւ, որ օրենսդրական փոփոխությամբ ֆինանսական բեռ են թեթևացնելու կազմակերպությունների վրա:

«Աուդիտի անցկացման նվազագույն չափը միջազգային ստանդարտներով 5-10 միլիոն դրամ է կազմում: Արդյո՞ք սա այդ կազմակերպության համար, որը ունի վարկային պարտավորություններ, ֆինանսական բեռ չէ: Մենք անգամ աուդիտի վերացմամբ կկարողանանք նպաստել մեկ կամ երկու ամսվա վարկային գումարների մարմանը»,-եզրափակեց Միրումյանը: