ԱԺ ներկայացված կենսաթոշակային փոփոխությունների նոր փաթեթը խնդիրներին տալիս է միջանկյալ լուծումներ: Նման հայտարարություն այսօր արեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով՝ կենսաթոշակային փոփոխությունների ամբողջական փաթեթը կներկայացվի մինչև սեպտեմբերի 30-ը: Իսկ մինչ այդ նրանք, ովքեր չեն ուզում պարտադիր վճարներ վճարել, կարող են դիմում գրել գործատուին այդ մասին:
Բայց վճարներ չկատարած աշխատողների անհատական հաշիվները կան, և պետությունը շարունակելու է բոլոր աշխատողներին իր մասնաբաժնի՝ 5%-ի փոխանցումը: «Պարտադիրի ու ոչ պարտադիրի գաղափարը չի քննարկվում այս փուլում»,- ասաց Արտեմ Ասատրյանը: