տուն Լուրեր Պարույր Հայրիկյանը չի բացառում, որ իր դեմ նոր մահափորձ կլինի

Պարույր Հայրիկյանը չի բացառում, որ իր դեմ նոր մահափորձ կլինի

72
0

հա

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը շարունակում է իր պայքարը Մաքսային միության անդամակցության դեմ: Այս մասին ԱԻՄ առաջնորդն ասաց AraratNews.am-ի հետ զրույցում. «Մեզ համար ՄՄ անդամագրումը դեռևս անշրջելի չէ»,-ասաց Հայրիկյանը՝ ավելացնելով, որ նոր քայլեր են պլանավորում: Հայրիկյանը չի մտահոգվում, որ իր հանրահավաքներին քիչ մարդ է գալիս և վստահ է, որ մի օր իրավիճակը փոխվելու է.«Անկախության շարժումը մենք հինգ հոգով են սկսել»,-ասաց ԱԻՄ առաջնորդը: Մեր այն հարցին, թե չի՞ վախենում, որ իր այս վճռական պայքարը կբերի նոր մահափորձի, Հայրիկյանը պատասխաեց. «Այս վերջին մահափորձից հետո կա մտահոգություն, որ այն կկրկնվի»: