տուն Լուրեր Բլոգ Պարոնա՛յք հոգևոր առաջնորդներ, զսպե՛ք ձեզ, կրոնական մոլեռանդության ժամը չէ

Պարոնա՛յք հոգևոր առաջնորդներ, զսպե՛ք ձեզ, կրոնական մոլեռանդության ժամը չէ

202
0

Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար, լրագրող Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքում գրել է.

«Ստիպված եմ դիմել իրենց ՀԱԵ հոգեւոր առաջնորդ համարող անձանց.

-Պարոնայք, հայոց պատմությունը 301 թվից չի սկսվել, զսպեք ձեզ, կրոնական մոլեռանդության ժամը չէ, թե կուզեք իմանալ, այդ ժամն անցել է. երբ պիտի հավատացյալներիդ պաշտպան կանգնեիք գիշատիչ իշխանություններիդ առաջ, գայիք եւ մոլեռանդորեն պաշտպանեիք… աթեիստներին ու այլադավաններին չէ, առաքելականներիդ գոնե…

Թե չէ դուք էլ ահագին հեռացել եք հանրությունից, ճիշտ իշխանությունների պես, եւ վաղուց, ինչպես իշխանություններն են իրենք իրենց համար, իրենք իրենցից պատիվ գտած, այնպես էլ դուք եք ձեզ ու ձերոնց համար հոգեւորականության դաս…

Ձեր առաքելականությունը որն էր, ներողություն …»

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here