Ցավով ուզում եմ անդրադառնալ ըստ իս շատ կարևոր մի հարցի: Կոմպոզիտորների միության շենքում գործում էր «Ալան Հովհաննես» կամերային նվագախումբը, որի գլխավոր դիրիժորն էր հրաշալի երաժիշտ և մտավորական, արձակագիր Մերուժան Սիմոնյանը, որի ղեկավարած նվագախմբում ես պատիվ եմ ունեցել աշխատելու որպես կոնցերտմայստեր շուրջ 3 տարի:
Այդ նվագախումբը 25 տարվա պատմություն ուներ, և գեղարվեստական ղեկավարն իր շուրջն էր համախմբել բարձրակարգ երաժիշտների: Նվագախումբը կատարում էր նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ`նպաստելով երիտասարդ հայ կոմպոզիտորների ճանաչմանը:
Այժմ նվագախումբը գոյություն չունի, ինչը չի մտահոգում պարոն Ամիրխանյանին, կարծես այդպիսի նվագախումբ չի էլ եղել… Պարոնայք կոմպոզիտորներ, մի՞թե ձեզ չի մտահոգում այդ նվագախմբի ճակատագիրը, և մի՞թէ այն ավելին չէ, քան երկու ռոյալների պատմությունը: