Կալիֆոռնիայում գործող Rock Steady սպորտային ակումբը Պարկինսոնի հիվանդությամբ տառապողներին առաջարկում է հաճախել բռնցքամարտի դասընթացների: Տարեցների համար նախատեսվաղ հատուկ սպորտային պարապմունքները կարող են զգալիորեն բարելավել հիվանդների ինքնազգացողությունը:
Այս մասին հայտարարել են Պարկինսոնի ֆոնսի հետազոտողները: Նրանք ապացուցել են, որ ֆիզիկական վարժանքները կարող են ուղեղում ժամանակավորապես ավելացնել դոպինգի մակարդակը, որը զգալիորեն ցածր է Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների մոտ: Այս մասին հայտնում է Reuters-ը: