տուն Տնտեսական Պարզ հաշվարկ քաղաքապետարանի ստի մասին

Պարզ հաշվարկ քաղաքապետարանի ստի մասին

319
0

Այն բանից հետո ինչ քաղաքապետարանը ներկայացրեց մի հաշվարկ, որով իբր հիմնավորվում էր տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, տարբեր մարդիկ ներկայացրեցին հակադարձ` իրական հաշվարկը. Ներկայացնողներից մեկն էլ ես եմ եղել: Դրանցից հետո բազմաթիվ քննարկումներ են եղել տարբեր մարդկանց հետ, հնչել են տարբեր կարծիքներ. ոմանք կարծում են, թե անվադողերի ամորտիզացիան կամ վառելիքի ծախսը շատ եմ նվազեցրել, ոմանք այն կարծիքին են, թե իզուր «ձեռք չեմ տվել» որոշակի ծախսերի: Ինչևէ, քննարկումները կարելի է երկար շարունակել, կարծիքների հետ համաձայնվել կամ ոչ: Սակայն մի բան բոլորիս մոտ միանշանակ է. ուղևավրձի 100 դրամ սակագինը բարձրացնելը կարելի է հիմնավորել միայն ավելի շատ հարստանալու ցանկությամբ: Գուցե չանդրադառնայի այս խնդրին այս պահին, եթե այսօր «գծատերերի» մամլո ասուլիսը չլիներ: Մի կողմ թողնենք իմ կատարած հաշվարկը: Ես հիմա ամենապարզ եղանակով ցույց կտամ, թե ինչպես է ստում քաղաքապետարան & գծատեր դուետը: Դրա համար պարտադիր չէ լինել տնտեսագետ. ընդամենը անհրաժեշտ է հաշվիչ և որ հաշվարկ անողը գոնե մի քանի անգամ Երևանում օգտված լինի տրանսպորտից:
1) Քաղաքապետարանի հաշվարկի մեջ վառելիքի ծախսը հաշվարկելիս 1 մ3 գազի գինը հաշվարկվել է 220 դրամով, իրականում կարող եք այցելել գազալցակայաններ և ինքներդ համոզվել, որ 1 մ3 գազը 190 դրամ է: Արդյունքում այս տարբերությունից ընդհանուր ծախսը կնվազի 35.850 դրամով` հաշվարկը ներկայացնում եմ ստորև`
1195 մ3 x 220 դր = 262.900
1195 մ3 x 190 դր = 227.050
262.900 – 227.050 = 35.850 => ընդ. ծախսը = 807.190 – 35.850 = 771.340 դրամ

2) Ամենակարևոր հարցը, որի մասին համեստորեն լռում էի` սպասելով նրանց քայլերին: Խոսքը ուղևորների թվի մասին է: Քաղաքապետարանի հաշվարկներում գրված է, թե ամեն երթուղային սկզբնականգառից մինչև վերջին կանգառ փոխադրում է 15 ուղևոր: Այսինքն իբր մեկ այդպիսի երթուղու ընթացքում երթուղայինում չի լինում կանգնած ուղևոր և ամեն նստատեղ <<օգտագործվում>> է միայն մեկ անգամ. նրանց ասելով եթե ազատ նստատեղ չկա, ոչ մի իջնող ուղևորի փոխարեն նոր ուղևոր չի բարձրանում: Իրականությունը բոլորս գիտենք: Անձամբ իմ կողմից տարբեր երթուղիներում տարբեր ժամերի կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ միջինում մեկ երթուղու ընթացքում փոխադրվում է 22-25 ուղևոր: Այսինքն ուղևորների իրական թիվը 8580 – 9750`( 6.5 x 2 x 30 x 22(25) ): Վերցնենք այս երկուսի միջինը`9165: Մեղ ուղևորի համար ինքնարժեքը կստանանք` 771.340/9165 = 84.16 դրամ:

Մի զարմացեք այս թվից: Սա ուղղակի ապացույց է, որ 100 դրամը դեռ շատ է ու քիչ չէ, սա ոչ մի դեպքում իրական ինքնարժեքը չէ: Ես դեռ ոչինչ չեմ ասել այստեղ «Գազելի» սարսափելի գնի` 11.408.280 դրամի (մոտ 28.000 դոլար), իբր 5 տարվանից թարմ մեքենաների, գոյություն չունեցող վերանորոգումների, պահեստամասերի ու քսայուղերի ճոխացված ծախսերի մասին:

Հ. Գ. Դիսպեչերանոցներից «պուծյովկա» կնքող դիսպեչերներին ուղարկում են ասուլիսի, որ ի՞նչ անեն: Թող իրական գծատերերը գան, սակայն իրենց հետ պարտադիր բերեն հաշվիչ և իրենց մաթեմատիկայի ուսուչիներին, եթե իհարկե ունեցել են:
Հ. Գ. – 2 Այս հարցի վերաբերյալ մի շարք այլ դիտարկումներ էլ կան, որոնց մասին կցանկանայի խոսել և բացատրել մարդկանց: Գուցե հետագայում մի օր հավաքվենք պուրակում և այլ բաներ էլ ներկայացնեմ:

Դավիթ Գևորգյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here