Forbes ամսագիրը նշել է այն հիմնական ուղղությունները, որով շարժվում է երիտասարդությունը Facebook-ը լքելուց հետո: Ըստ ամերիկյան պարբերականի` երիտասարդությունը սկսել է ավելի ակտիվ օգտագործել բջջային մեսենջերները և ֆոտոհավելվածները:
Facebook-ն ինքն է արձանագրում պատանիների շրջանում այդ սոցիալական ցանցի նկատմամբ հետաքրքրության նվազումը: Սոցիոլոգները հետազոտություն են անցկացրել 30 երկրների պատանիների շրջանում: Պարզվել է, որ հարցվածներից 16-19 տարեկանների շրջանում ակտիվ օգտատերերի թիվը կազմում էր 56 տոկոս, մինչևդեռ այս տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 76 տոկոս: Ամենացածր արդյունքը Նիդերլանդներում է` 52 տոկոս: ԱՄՆ-ում վերջին կես տարում Facebook-ից ակտիվ օգտվող պատանիների թիվը նվազել է 16 տոկոսով:
Վերջին շրջանում առավել հայտնի են դարձել WeChat մեսենջերը, ինչպես նաև Instagram և Snapchat ֆոտոհավելվածները: