Մոսկվայի ոստիկանությունը պարզել է Եգոր Շչերբակովի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցու ինքնությունը։ Այսօր այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Մոսկվայի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայության ներկայացուցիչը։
«Դա Ադրբեջանի քաղաքացի, 1982թ. ծնված Օրխան Զեյնալի Զախիտ Օղլին է»,- գործակալությանն ասել է զրուցակիցը։
Ինչպես արդեն հայտնել էինք, Շչերբակովի սպանությունը Մոսկվայի Արեւմտյան Բիրյուլեւո շրջանում հանգեցրել էր զանգվածային անկարգությունների։