տուն Հասարակություն Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել (տեսանյութ)

Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել (տեսանյութ)

333
0

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ` մարտի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները այցելել էին Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամաս և հանձնել աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրազեկումը, սակայն մարտի 27-ին բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ընկերությունը շարունակում է գործունեությունը:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են նշված հասցե, որտեղ էլ պարզվել է, որ արտադրամասն աշխատում է:

Ընկերության տնօրենի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն, այն է՝ արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը:
Նման ստուգայցերը շարունակական են լինելու:

Ոստիկանությունը հորդորում է բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց գործունեությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելված է, պահպանել Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։