տուն Հասարակություն Պարետի նոր որոշումը. մի շարք օբյեկտներ չեն աշխատի

Պարետի նոր որոշումը. մի շարք օբյեկտներ չեն աշխատի

361
0

Հանրային սննդի 9 օբյեկտների աշխատանքը կասեցվել է 24 ժամով: Պարտադիր նորմերը չեն պահել: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական հարթակը: «Հանրապետության ողջ տարածքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետը մայիսի 21-ին կայացրել է հանրային սննդի 9 օբյեկտների աշխատանքը 24 ժամով կասեցնելու որոշում:

Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր»,- գրված է հարթակի «Ֆեյսբուքի» էջում: