ՀՀ մի շարք սուպերմարկետներում սանիտարահամաճարակային կանոնների խախտումներ են արձանագրվել։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ՝ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ, առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում), չեն եղել նաև աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ։
Խախտվել են պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր ևս։
«ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։
Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։