ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը պատասխանել է փոքրիկ Սոնայի նամակին, որը խնդրում է թույլ տալ իրեն հայրիկի հետ գյուղ գնալ։
«Սիրելի Սոնա, շնորհակալ եմ, որ հետևում ես պարետատան սահմանած կանոններին։ Շատ եմ ցավում, որ չես կարող հայրիկիդ հետ գյուղ գնալ։ Հավատա`բոլոր սահմանափակումները միայն քո, ընտանիքիդ, ընկերներիդ, մեր բոլորի առողջության համար են։ Այս ամենը ժամանակավոր է և շատ շուտով դու և մյուս փոքրիկները դարձյալ դպրոց եք հաճախելու ու խաղալու եք բակում։ Առողջ եղիր»,-պատասխանել է Ավինյանը: