տուն Հասարակություն Առողջապահություն Պարետը՝ Հայ Առաքելական եկեղեցու պատարագների անցկացման մասին

Պարետը՝ Հայ Առաքելական եկեղեցու պատարագների անցկացման մասին

319
0

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ կառավարությունը հաստատել է երկրում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից` ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև հունիսի 13-ը` ժամը 17:00-ն երկարաձգելու հարցը:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում այս որոշման քննարկումն է։

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանում է, թե ինչու սահմանափակումների թեթևացմանը զուգահեռ երկարացվում է արտակարգ դրությունը:

Արձագանքելով Հայ Առաքելական եկեղեցու պատարագների անցկացման հարցին՝ Ավինյանը մասնավորապես նշեց.

«Որքան էլ սահմանափակումները նվազեցրինք, մենք նաև որոշ սահմանափակումներ ավելի ենք խստացրել, մասնավորապես՝ հանրային միջոցառումների մասնակցող անձանց քանակը 20-ից նվազեցրել ենք 5-ի: Այսինքն՝ ա՛յս տրամաբանության մեջ պետք է լինի»: