տուն Քաղաքական Հայաստան Պարետը՝ դիմակների գնաճի մասին

Պարետը՝ դիմակների գնաճի մասին

345
0

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ կառավարությունը հաստատել է երկրում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից` ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև հունիսի 13-ը` ժամը 17:00-ն երկարաձգելու հարցը:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում այս որոշման քննարկումն է։

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանում է, թե ինչու սահմանափակումների թեթևացմանը զուգահեռ երկարացվում է արտակարգ դրությունը:

Պատասխանելով դիմակների գնի հետ կապված հարցին՝ Ավինյանը մասնավորապես նշեց.

«Սա բավականին ազատականացված շուկա է, և դիմակները ներմուծվում են ու արդեն իսկ արտադրվում են Հայաստանում՝ բավականին մեծ քանակներով, և մենք մի շատ կարճ շրջան դիմակների քանակի առումով ունեցանք դիմակների դեֆիցիտ: Հիմա համաձայն եմ, որ գները որոշակի՝ էականորեն աճել են, ինչը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև աշխարհով մեկ է, և համոզված եմ, որ նաև դա պայմանավորված է շուկայով, որովհետև հիմա ակնհայտորեն բոլոր տեղերում դրա կարիքը կա: Այո, ես կարծում եմ, որ մենք կարող ենք անդրադառնալ գնային հարցերին ոչ թե գների կարգավորման, այլ միգուցե որոշակի մեխանիզմների մշակման տեսանկյունից»: