տուն Տնտեսական Պարենային ապրանքների գները մայիսին նվազել են ապրիլի համեմատ

Պարենային ապրանքների գները մայիսին նվազել են ապրիլի համեմատ

263
0

մթերք2014թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.5% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի և ձվի 12.5-4.8% գնանկման արդյունք է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 7-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 12.5-0.1% գնանկում, իսկ 6-ում` 0.1-3.4% գնաճ:

Մարտիրոսյանի խոսքով`  Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 16.5-6.9% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 13.0%-ով: