ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է, որ պարգևատրվել են ապրիլի 21-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները.
«Մայիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը և հանդիպել ս.թ. ապրիլի 21-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած անձնակազմի հետ:
Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը շնորհակալություն է հայտնել հակաօդային պաշտպանության ստորաբաժանման անձնակազմին հայրենանվեր ծառայության համար և վերջիններիս հանձնել պետական պարգևներ»:
Խոսնակը գրությանը կից լուսանկարներ է հրապարակել: