տուն Լուրեր Բլոգ Պարգևատրել եմ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին. Տիգրան Սարգսյան

Պարգևատրել եմ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին. Տիգրան Սարգսյան

134
0

1379262_10151748917055888_1315601936_n

Վարչապետ Տիգրան Սարգսյանը facebook-ի իր էջում գրել է.

«Բարեկամներ,

Շուրջ մեկ ամիս առաջ Սանկտ Պետերբուրգ կատարած այցիս ընթացքում ինձ բախտ վիճակվեց Մարինյան թատրոնում ունկնդրել Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերան: Այս փառահեղ ստեղծագործությունը այն էլ հռչակավոր Մարինյան թատրոնում ունկնդրելը մեծագույն հաճույք է: Հաճելի էր նաև այն գիտակցումը, որ աշխարհի ամենահայտնի նվագախմբերից մեկի խմբավարը հայազգի Կարեն Դուրգարյանն էր: Դուրգարյանը բավականին երկար ժամանակ է ինչ համագործակցում է Մարինյան թատրոնի հետ, այնտեղ ներկայացնում է ոչ միայն Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես»-ը, այլ նաև Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը: Դրանից զատ համաշխարհային մշակութային մայրաքաղաքներից մեկում՝ Սանկտ Պետերբուրգում Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ընթացիկ տարում հաջողությամբ մասնակցել է Մարինյան թատրոնում անցկացված «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնին և հրավեր է ստացվել մասնակցել նաև հաջորդ տարվա փառատոնին: Նախատեսվում է, որ փառատոնին Դուրգարյանի բեմադրությամբ կներկայացվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը և հայկական միջնադարյան երաժշտությունը: Մարինյան թատրոնում ևս շատ բարձր են գնահատում Դուրգարյանի գործունեությունը, ինչի մասին մեր հանդիպման ժամանակ նշեց թատրոնի ղեկավար Վալերի Գերգիևը:
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի հանրահռչակման համար Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին այսօր պարգևատրել եմ ՀՀ վարչապետի հուշամեդալով»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here