Սեռական հարաբերությունները դրական ազդեցություն են ունենում գլխուղեղում նոր բջիջների աճի վրա։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Նման եզրակացության են եկել ամերիկացի և հարավկորեացի գիտնականները, ովքեր փորձեր են կատարել մկների ու առնետների վրա։ Հետազոտության ընթացքում կրծողները «սեքսով» զբաղվել են 30 րոպեների ընթացքում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ սեռական հարաբերությունները մեծացրել են հիպոկամպում նեյրոնների աճի տեմպերը։ Ուղեղի այս հատվածը պատասխանատու է հիշողության համար։
Բացի այդ, գիտնականները եզրակացրել են, որ սեքսի դրական ազդեցությունը նվազում է, եթե սեռական հարաբերությունները չեն կրում պարբերական բնույթ։