տուն Լուրեր Պատրաստվում է դատի տալ ՀՀ Ոստիկանությանը. «Շան օրն եմ գցելու»

Պատրաստվում է դատի տալ ՀՀ Ոստիկանությանը. «Շան օրն եմ գցելու»

180
0

Levon-Barseghyan32013 թվականի դեկտեմբերի երկուսին «Մենք դեմ ենք Մաքսային միությանը» բողոքի ակցիայից Ոստիկանություն բերման ենթարկված Ժուռնալիստների «Ասպարեզ» միության նախագահ Լեւոն Բարսեղյանը դեռ չի ստացել Վարչական պատասխանատվության մասին որոշումը, թեեւ Ոստիկանությունում նրան ծանուցել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ   օրենսգրքի 180 / 80 պրիմ հոդվածով պատասխանատվության ենթարկվելու մասին:

«Միգուցե մտքափոխվել են»,- կարծում է պարոն Բարսեղյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առաջիկայում պատրաստվում է դատի տալ Ոստիկանությանը՝ իր իրավունքները դեկտեմբերի երկուսին ապօրինաբար սահմանափակելու համար. «Ես որեւէ իրավազանցություն չեմ արել: Ոստիկանները հերթական անգամ լկտիացել են, չափն անցել եւ խաղաղ ցուցարարին տարել Ոստիկանություն՝ առանց իրավական հիմքի: Դատի եմ տալու անպայման եւ ճանաչել եմ տալու իմ իրավունքների ոտնահարումը՝ ազատ արտահայտման եւ խաղաղ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքի ակնհայտ կոպիտ ոտնահարում է տեղի ունեցել դեկտեմբերի երկուսին, ինչպես տեղի ունեցավ երեք տարի առաջ սեպտեմբերին: Տարի ու կես պայքարելով շահեցինք դատը Ոստիկանության դեմ: Վարչական դատարանը ճանաչեց, որ ուժով տարել էին ոստիկանություն ինչ է թե եռագույնն էի պարզել եւ ազատ ու անկախ Հայաստան էի բացականչել: Դատարանով հասանք մեր ուզած վճռին: Հիմա էլ նույն բանն է լինելու»:

Մանրամասները` aravot.am— ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here