տուն Հասարակություն Առողջապահություն Պատրաստվում ենք համավարակի՝ աշնանը սպասվող ալիքին. նախարար

Պատրաստվում ենք համավարակի՝ աշնանը սպասվող ալիքին. նախարար

841
0
«Շնչառական բոլոր վարակները աշնանն ակտիվանում են։ Դա է պատճառը, որ այսօր հզորությունները զարգացնելիս հաշվի ենք առնում ոչ միայն այս պահի եղած կարիքները։ Պատրաստվում ենք աշնանը, չնայած հիմա էլ խնդիրներ ունենք»,- այսօր Կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ բանակցություններ են տարվում բժշկական արտակարգ իրավիճակների համար հատուկ ստեղծված թիմերի՝ Հայաստան այցելության վերաբերյալ։
«Հավանաբար թիմը կլինի Լեհաստանից կամ Իսրայելից, որոնք մեծ փորձ ունեն եւ այժմ օգնում են տարբեր երկրներին։ Որոշումը դեռ վերջնական չէ, ժամկետները եւս հայտնի չեն»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Վերջինս փաստեց, որ առաջիկա օրերին 10 բժիշկի այց է սպասվում Ֆրանսիայից, հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն մասնագետներ Լիտվայից, Ռուսաստանից 50 բժիշկ կայցելի եւ մի քանի շաբաթ կաշխատի մեր երկրում։
Խոսելով վարակի նոր դեպքերի գրանցման մասին՝ Արսեն Թորոսյանն ասել է, որ կանխարգելման գործողությունները պետք է ինտենսիվորեն շարունակվեն։