Կամավորների առաջին խմբում կորոնավիրուսի վարակի դեմ կլինիկական փորձարկումները ցույց տվեցին, որ նոր պատվաստանյութը անվտանգ է, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
«Լաբորատոր եւ գործիքային հետազոտություններից ստացված տվյալները թույլ են տալիս վստահաբար խոսել պատվաստանյութի անվտանգության մասին»,- ասել են գերատեսչությունից։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով, մասնակիցների առաջին խմբի ուսումնասիրության հիմնական խնդիրը անվտանգության եւ պատվաստանյութի կոմպոնենտների տանելիության հարցն էր։ Փորձարկումից 28 օր հետո մասնակիցների շրջանում կյանքի կենսական կարեւոր գործառույթները նորմայի մեջ էին։ Ոչ մի լուրջ բարդություն կամ բողոք չէր ստացվել։
Համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի (SICEM) տնօրեն Ալեքսանդր Գյունցբուրգը հայտնել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը բժշկական հաստատություններում կիրառման թույլտվություն կստանա օգոստոսի կեսերից։