Արամ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երբ 1916-ին ցարական բանակը Էրզրում մտավ, 120 հազար բնակչից մնացել էր 1000-ի չափ մահմեդական, շուրջ 200 հայ: Շարունակությունը՝ Հայոց ազգային ժամանակավոր բյուրոյի փոխնախագահ Հովսեփ Խունունցի զեկույցից.
«Քաղաքը տաճիկների ձեռքով չի այրված: Ռուս զորքի մտնելուց հետո է սկսվում հրդեհը: Այրել են հայկական եկեղեցուն կից դպրոցը, առաջնորդարանը, շուկայի մի մասը և մի քանի զորանոց: Ռուս իշխանավորների վերաբերմունքը դեպի տաճիկ ժողովուրդը բարեկամական է, դեպի հայերը՝ պարզ կերպով թշնամական…»: