տուն Քաղաքական Միջազգային Պատմության մեջ առաջին անգամ կինը կգլխավորի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը

Պատմության մեջ առաջին անգամ կինը կգլխավորի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը

90
0

7771919428_le-general-kristin-lund-et-le-secretaire-general-de-l-onu-ban-ki-moon-le-12-mai-2014

Նորվեգուհի Քրիստին Լունդը դարձել է պատմության մեջ առաջին կինը, ով ղեկավար պաշտոն է ստացել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունում։ Լունդը ղեկավարելու է Կիպրոսում այդ կազմակերպության խաղաղապահ առաքելությունը այս տարվա օգոստոսից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նրա խոսքերով՝ հիմա շատ կարևոր է, որպեսզի մյուս կանայք իրենց կարիերայի աճի հնարավորություն տեսնեն։ Ավելի վաղ նորվեգուհին ծառայել է Լիբանանում, Բոսնիայում և Աֆղանստանում, ինչպես նաև խաղաղապահ առաքելության մաս է կազմել Պարսից ծոցի պատերազմի ժամանակ (չի նշվում որ պատերազմի — խմբ․)։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը Կիպրոսում է գտնվում 1964 թվականից, որպեսզի ապահովի խաղաղությունը Կիպրոսի հույների և թուրքերի միջև։