Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծիք է հայտնել աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստի տիտղոսի` «Ոսկե գնդակի» համար պայքարողների մեջ իսպանացիների բացակայության խնդրին: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն:
«Մենք ապրում ենք Մեսսիի և Կրիշտիանո Ռոնալդուի դարաշրջանում: Հենց այդպես կկոչվի այս փուլը պատմության մեջ: Միաժամանակ, սրանք հիասքանչ տարիներ էին իսպանական ֆուտբոլի համար, եթե խոսենք թիմերի մասին», — ասել է Դել Բոսկեն: