Դուշանբեի արդեն պատմական դարձած վերելակի «առեղծվածի» մասին վարչապետի երեկվա արած դիտարկմանը ևս մի նյուանս ավելացնեմ։
Վերելակում բացի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից ու առաջինի անվտանգության ծառայության ղեկավարից, Սոմոն պալատի երրորդից չորրորդ հարկ տեղափոխվելիս (այսինքն մի ամբողջ 15 վայրկյան) գտնվել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեվն ու Թուրքմենստանի փոխվարչապետ Պուրլի Աղամուրադովը։
Ինչպիսի հրաշալի կազմ՝ դարի դավադրությունը հյուսելու համար։)