տուն Մամուլ Պատճառը մրցույթի չկայանալն էր, աշխատանքներն արդեն մեկնարկել են. Վանաձորի քաղաքապետը վարորդների համար...

Պատճառը մրցույթի չկայանալն էր, աշխատանքներն արդեն մեկնարկել են. Վանաձորի քաղաքապետը վարորդների համար լավ լուր ունի

273
0

Վանաձորում մինչև տարվա վերջ կավարտվի ճանապարհաշինական երկու խոշոր ծրագիր, որոնց համար կհատկացվի 208 և 400 մլն դրամ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշել է, որ արդեն մեկնարկել են ճանապարհների փոսալցման աշխատանքները։ Նշենք, որ երեկ Վանաձորում վարորդները, ի նշան բողոքի, անձամբ փոսալցման աշխատանքներ էին կատարել ճանապարհներին՝ հայտարարելով, որ քաղաքապետարանի վրա հույս դնելն անիմաստ է։

Վարորդների այս բողոքի վերաբերյալ քաղաքապետը տեղեկացրեց, որ արդեն մեկնարկել են փոսալցման աշխատանքները։ Դրանց հետաձգման պատճառը, քաղաքապետի խոսքով, մրցույթի չկայանալն էր։ «Հիմա արդեն մրցույթը կայացել է, այսօրվանից աշխատանքները կմեկնարկեն, բոլոր փոսերը կլցվեն։ Այնպես որ, բոլորը թող հանգիստ լինեն։ Փոսալցման աշխատանքների համար մոտ 68 մլն դրամ է հատկացվել։ Մենք ունենք նաև 208 մլն և 400 մլն դրամանոց ծրագրեր, որոնց շրջանակում մի քանի այլ փողոցներ կասֆալտապատվեն»,- ասաց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: