տուն Արցախ Պատիվ ունեմ. արցախցի թեկնածուի գրառումը

Պատիվ ունեմ. արցախցի թեկնածուի գրառումը

181
0

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ,

2019թ.-ի հոկտեմբերից սկսեցի կուսակցություն ստեղծելու գործընթացը:

Առաջին իսկ օրվանից «Վստահություն» կուսակցությունն ուներ իր հստակ քաղաքական կողմնորոշումը: Սակայն, վերջին որոշ զարգացումները սկսեցին հակասել իմ սկզբունքներին:

Ես միշտ եղել եմ ազատության և անկախության ջատագովը և նախընտրում եմ շարունակել մնալ այդպիսին։

Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ հրաժարվում եմ կուսակցության նախագահի լիազորություններից, ինչպես նաև հրաժարվում եմ կուսակցության անդամությունից:

Այսուհետ որևէ առնչություն չունեմ «Վստահություն» կուսակցության հետ:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»։