տուն Քաղաքական Միջազգային Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կցուցադրի կտավների աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը

Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կցուցադրի կտավների աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը

74
0

daac575a-d93a-11e3-_698232c

Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը կարող է ցուցադրության հանել արևմտյան հեղինակների կտավների հավաքածու, որի ընդհանուր գինը կազմում է 1.5 մլրդ ֆունտ ստերլինգ։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Իրանի բանակցությունները «վեցյակի» հետ հաջող ընթանան և վերացվեն պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է The Times-ը։

Նշվում է, որ խոսքը վերաբերում է աշխարհի ամենհարուստ հավաքածուներից մեկին, որում կան Պաբլո Պիկասոյի, Վիսենթ վան Գոգի, Կլոդ Մոնեի, Ջեքսոն Պոլոկի և այլ հեղինակների աշխատանքներ։ Այն բանից հետո, երբ 1979 թվականին Իրանում տեղի է ունեցել իսլամական հեղափոխությունը, դրանք պահվում են թանգարանի պահոցում։

Թանգարանում հայտարարում են, որ պատժամիջոցների վերացումը թույլ կտա կազմակերպել դրանց ցուցադրությունը այլ թանգարանների միջոցով՝ այդ աշխատանքները այլ թանգարաններին տրամադրելու հնարավորությամբ։