տուն Քաղաքական Միջազգային Պատժամիջոցների վերացման դիմաց Իրանը պատրաստ է հրաժարվել ուրանը 20 տոկոսից ավել հարստացնելու...

Պատժամիջոցների վերացման դիմաց Իրանը պատրաստ է հրաժարվել ուրանը 20 տոկոսից ավել հարստացնելու ծրագրից

195
0

url

Թեհրանը պատրաստ է քննարկել ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելու տարբերակը, եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն հրաժարվեն իրենց միակողմանի պատժամիջոցներից։ Այս մասին տեղեկացել է RIA-Novosti գործակալությունը, որը հղում է կատարում Իրանի և «վեցյակի» միջև բանակցություններին մասնակցող իր անանուն աղբյուրին։

Աղբյուրը նաև նշել է, որ խոսքն ընդհանրապես հարստացման դադարեցման մասին չէ։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ են կիրառում Իրանի դեմ՝ մեղադրելով միջուկային զենք ստեղծելու փորձեր անելու մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here