տուն Քաղաքական Հայաստան Պատերին ծեփելուց և ասֆալտին պառկեցնելուց չեմ վախենում. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

Պատերին ծեփելուց և ասֆալտին պառկեցնելուց չեմ վախենում. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

268
0

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում որևէ սխալ բան չի խոսել:

«Յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի կարծիք հայտնելու: Զգում եմ, որ կարծիքների արտահայտմանը բռնանում են նամանավանդ Հայաստանի Հանրապետության առաջին համարի կողմից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որում վարչապետը ակնարկում էր Վարդան Ղուկասյանին:

«Իմ աշխատած տարիներին ՀՀ-ում ոչ մի կառույց մեր նման մաքուր ու թափանցիկ չի աշխատել: Գիտեք՝ դրա ապացույցը որն է, ոչ թե հիմա է առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել պարոն վարչապետը, այլ ես եմ այն ժամանակ ընտրվել առանց կեղծիքի ու կաշառքի: Իր քաղաքական հենարան հանդիսացող և քաղաքական եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն 1996 թ., երբ որ մենք հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով էդ արկղերը վերցրեցին, դրեցին աջ կողմը, ու անցավ մեկ այլ թեկնածու, ինչ որ արել է այն ժամանակ իմ նկատմամբ իր կուսակցությունը»,- ընդգծեց Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ակնարկելով Վարդան Ղուկասյանին, նշել էր.

«Որևէ մեկը չփորձի նախկին, թե ներկա, որ, ասենք, հանրապետության 2-րդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարող է թպրտալ, պատերով կտանք, կպառկեցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չանեն, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»:

Ի պատասխան, թե ինքը թալանել է Գյումրին, Վարդան Ղուկասյանը թալանի մեջ մեղադրեց ՀՀՇ-ին:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: