տուն Քաղաքական Հայաստան Պատգամավորն անկեղծանում է (տեսանյութ)

Պատգամավորն անկեղծանում է (տեսանյութ)

316
0

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովի հրավիրած նիստում  խոսքով հանդես եկավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Վերջինս մտահոգություն հայտնեց, որ, կորոնավիրուսով պայմանավորված, մարդիկ պարտադրված տանն են մնում, այդ իսկ պատճառով օնլայն վիճակախաղերով զբաղվողների թիվը կտրուկ աճել է:

Պատգամավորը ներկաներին հիշեցրեց, որ երբ իրենք վիճակախաղերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն ունեին, որով ՀՀ-ում պետք է սահմափակեին բուքմեյքերական գրասենյակների կողմից վիճակախաղերի իրականացումը, ինքն  ասում էր, որ քաղաքացիների 80 տոկոսը վիճակախաղերով զբաղվում է օնլայն տիրույթում, ոչ թե՝ գրասենյակներում: Նրանք որոշեցին սպասել և  հարցը մեկ տարվա ընթացքում քննարկել: 

Պատգամավորն անկեղծորեն խոստովանում է, որ իրենք, ինքն էլ՝ իր հերթին, թերացել են, որ արգելքներ չեն դրել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայկ Մագոյան