ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը վստահ է, որ շաբաթ օրը Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների գործին պատշաճ մարմինները վերջնական լուծում կտան: Այս մասին նա ասաց այսօր` AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում:
Նա վստահեցրեց, որ միջադեպից հետո չի հանդիպել Կարո Կարապետյանի հետ և թեմայից տեղյակ է բացառապես լրատվամիջոցներից:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Վերնիսաժի տարածքում հնչել էին կրակոցներ, որի հեղինակը ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի դստեր ամուսինն է` Գոռ Առաքելյանը, ով հանձնվել է ոստիկանություն և այժմ ձերբակալված է: Կրակոցների արդյունքում տուժել էր հինգ մարդ: