տուն Հասարակություն Առողջապահություն Պատասխանատու վարքով մենք կարող ենք հաղթահարել չերևացող, մեզնից միլիոնավոր անգամ փոքր վիրուսին....

Պատասխանատու վարքով մենք կարող ենք հաղթահարել չերևացող, մեզնից միլիոնավոր անգամ փոքր վիրուսին. Լիլիթ Ստեփանյան (լուսանկար)

411
0

ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում բժշկական դիմակով լուսանկար է հրապարակել ու զուգահեռ գրել.

«Բարի լույս, սիրելիներս

Խնդրում եմ, եղեք դիմակով, առողջության մասին հոգալը և մտածելը սեր է առ ինքներդ ձեզ։

Հարգենք մեր, մեր հարազատների, ծնողների , թանկ, ծանոթ ու անծանոթ մարդկանց կյանքի, առողջության իրավունքը։

Տրիվյալ միջոցներով ու պատասխանատու վարքով մենք կարող ենք հաղթահարել չերևացող, մեզնից միլիոնավոր անգամ փոքր վիրուսին։

Ես հավատում եմ ձեզ։ Առողջ եղեք»: