Մեր կռիվը մեդիայի դեմ չէ, մեդիայի համար է. նման տեսակետ այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում ընթացող քննարկման ժամանակ հայտնեց «Իմ Քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը:
«Մեդիայի դերը մեր երկրում շատ է կարևորվում. պատահական չէ, որ այն կոչվում է չորրորդ իշխանություն»,- նշեց մեծամասնություն կազմող խմբակցության ներկայացուցիչը:
Վահագն Թևոսյանի խոսքով` լրատվամիջոցները նույնքան ազդեցիկ են, որքան իշխանության մյուս ճյուղերը: