Լայսան Ուտյաշեւան եւ Պավել Վոլյան վերջապես միասին հայտնվեցին հանրության առջեւ: Օրեր առաջ Mercedes-Benz Fashion Week Russia-ի շրջանակներում նրանք այցելեցին Դաշա Գաուզերի ցուցադրությանը: Լայսանը պարզապես փայլում էր երջանկությունից, իսկ Վոլյան մի քիչ վախվորած եւ շփոթված տեսք ուներ:
Նրանք շատ երկար էին թաքցնում իրենց հարաբերությունները: Հիշեցնենք, որ մարմնամարզուհի Լայսան Ուտյաշեւայի եւ Comedy club-ի աստղ Պավել Վոլյայի հարաբերությունների մասին խոսակցությունները սկսվել էին դեռ 2012 թվականին, համաձայն որոնց, նրանք նույնիսկ օրինականացրել են իրենց կապը, սակայն զույգը մինչ օրս պաշտոնապես չի հաստատել այդ ինֆորմացիան: 2013 թվականին գարնանը Լայսանը որդի է ունեցել: Լայսանը որդուն կոչել է Ռոբերտ եւ նրա ծնվելուց հետո մի քանի ամսով տեղափոխվել է Եվրոպա` ավելորդ խոսակցություններից խուսափելու համար: Հավանական է, որ զույգը որոշել է այլեւս չթաքնվել: