Պասիվ ծխելը անդառնալի երևույթներ է առաջացնում երեխաների արյունատար անոթներում: Այս մասին են վկայում ավստրիացի և ֆինն գիտնականների ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են European Heart Journal գիտական ամսագրում:
Հետազոտության ժամանակ ուսումնասիրվել է 3,7 հազար մարդու տվյալ: Հետազոտությունն իրականացվել է երկու փուլով` 1980-ին և 1985 թվականներին: Այս հետազոտության ժամանակ ուտրաձայնային հետազոտության են ենթարկվել երեխաների արյան անոթները:
Պարզվել է, որ այն երեխաները, որոնք իրենց ծնողների վատ սովորության պատճառով դարձել էին պասիվ ծխող, ունեցել են ավելի հաստ պատերով արյունատար անոթներ, քան իրենց մյուս հասակակիցները: Բացի այդ, այդ անոթներն ունեցել են «ծերերացել են» 3 տարով: