«Մեր ժամանակներում կինոները ցույց էին տալիս մինչև 18 տարեկանը ինչ է, մի հատ համբուրվում էին, ուրիշ բան էլ չկար, էս ի՞նչ վիճակ է, դրա համար էլ գրվածը կատարվում է»,- այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը` անդրադառնալով տրանսգենդերի մասին ֆիլմը ֆինանսավորելուն։
Ղուկասյանի համար սա աշխարհի վերջն է՝ նկարագրելով, թե ինչ է տեղի ունենալու․ «Աշխարհի վերջին օրերին կանայք պիտի կուսությունից դուրս գան, նոր ամուսնանան, տղամարդիկ պիտի ստորանան կանանց դեմ, պիտի լինեն պատերազմներ, երկրաշարժեր, ջրհեղեղներ, ու էս ամենը, ինչ ցույց է տալիս, դրանց նախանշանն է, գեյերը, էդ ԼԳԲՏ-ն, սատանայի կամակատարներն են»:
Շարունակելով մտքերը՝ Ղուկասյանը հասավ Պապ թագավորին․ «Պապ թագավորը «գալուբոյ» է եղել, Ներսես թագավորին թունավորել է։ Գոնե Տրդատին հիշեն, նրա մասին են խոսում»։