տուն Քաղաքական Հայաստան Պապիկյանի կոչը՝ ՀՀ քաղաքացիներին

Պապիկյանի կոչը՝ ՀՀ քաղաքացիներին

268
0

Վայքում անցկացվող «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ հիմա «ոչիստները» նստած հաշվում են, թե քանի մարդ կարող է չմասնակցել հանրաքվեին:

«Շատ կարևոր է մի կազմակերպական հարց. քանի որ մեր տարբեր համայնքների շատ բնակիչներ գրանցված են այլ համայնքներում, բայց փաստացիորեն բնակվում են մայրաքաղաքում կամ ուրիշ քաղաքներում, այսօրվանից սկսած՝ այդ հարցը լուծում են՝ նախքան տասը օրը մինչև ապրիլի 5-ի հանրաքվեն: Պարտադիր չէ, որ հանրաքվեից 10 օր առաջ այդ հարցը լուծեք: Այսօրվանից սկսած այդ հարցը լուծում ենք. այսինքն՝ մինչև մարտի 25-ը ներառյալ անպայման գնում ենք ոստիկանության բաժանմունք և ասում մեր ցանկության մասին, որ ֆիզիկապես ընտրությանը մասնակցում ենք այլ վայրում: Սա շատ կարևոր է, որովհետև յուրաքանչյուրիդ քվեն մեզ համար շատ կարևոր է»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը: