ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը առաջիկայում նոր ատոմակայան կառուցելու հեռանկար չի քննարկում:
«Հիմա Ռուսաստանը, Կորեան, ԱՄՆ-ն ավելի փոքր հզորությամբ ատոմակայանների պրոյեկտներ ունեն, բայց դրանք դեռևս գործարկված չեն: Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում, երբ դրանք կգործարկվեն՝ Հայաստանը նման խնդիր կարող է դնել իր առաջ, բայց այս պահին այս էներգաբլոկը կարող է իր գործունեությունը շարունակել նախ մինչև 2026 թվականը, մինչդեռ հնարավոր է այն շահագործել մինչև 2036 թվականը»,- ասաց նախարարը: