տուն Լուրեր Պաշտոնյա ազգականներ ունեցողները երբեմն կորցնում են իրականության զգացումը. Կարեն Անդրեասյան

Պաշտոնյա ազգականներ ունեցողները երբեմն կորցնում են իրականության զգացումը. Կարեն Անդրեասյան

87
0

Karen_Andreasyan

Վերջին 20 տարիներին ունեցել ենք դեպքեր, երբ անպատժելիության մթնոլորտից որոշ մարդիկ օգտվել են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Այսօր, կոնկրետ հրապարակված մեզ հայտնի դեպքերից ես գոնե չունեմ մի բողոք, որ կա պաշտոնյայի բարեկամ, որի դեպքում խտրական մոտեցում է ցուցաբերվել և պատիժ չի եղել»,- ասաց Կ. Անդրեասյանը՝ ասելով, որ չգիտի վիճակագրությունը, թե պաշտոնյաների ազգականները որքան են հանցագործություններ անում: «Մարդիկ, երբ ունենում են պաշտոնյա ազգականներ, թերևս կորցնում են իրականության զգացումը և դրսևորում են ոչ այնպիսի վարքագիծ, որ մենք ակնկալում ենք»,- ասաց Կ. Անդրեասյանը: