տուն Հասարակություն Առողջապահություն Պաշտոնյան 5-րդ դասարանցի երեխային վրաերթի է ենթարկել. մանրամասներ դեպքի վայրից

Պաշտոնյան 5-րդ դասարանցի երեխային վրաերթի է ենթարկել. մանրամասներ դեպքի վայրից

235
0

Կոտայքի մարզում, մարտի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած Toyօta Camry մակնիշի 35 ԼQ 015 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Էլարի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 11-ամյա Սյուզաննա Բ-ին։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին։

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Կ. Գրիգորյանն աշխատում է Աբովյանի քաղաքապետարանում՝ քաղաքաշինության բաժնում՝ որպես 2-րդ կարգի մասնագետ, իսկ վրաերթի եթնարկված երեխան սովորում է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում։

Երեխայի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։