ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզում գտնվող ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման պայմանների, ընդերքօգտագործման նպատակով հողատարածքների իրացման օրինականությունը: Այս մասին հաղորդում է infocom.am-ը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանքավայրի շահագործման նպատակով «Ս…» ՓԲ ընկերությանը տրված լեռնահատկացման ակտով 2015 թ.-ից, մինչև 01.03.2049 թ. գործողության ժամկետով, տրամադրվել է 278,6 հա լեռնահատկացման տարածք:
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանձնարարականի հիման վրա 2019թ. ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից Ստեփանավան համայնքի հողամասերի հաշվառման և գնահատման տվյալների ուսումանսիրությամբ պարզվել է, որ համայնքում վերը նշված ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է 89,9 հա մակերեսով հողամասեր, որից 76,4հա՝ գյուղատնտեսական նշանակության և միայն 13,5 հա՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության:
Ընդ որում, պարզվել է, որ ՓԲԸ-ն ընդերքօգտագործման նպատակով օգտագործում է շուրջ 128 հա հողատարածք, որից միայն 77.6 հեկտարն է կազմում իր սեփականությունը: Մնացած մասով ապօրինի օգտագործվում է համայնքային (41.6 հա) և քաղաքացիների (8.74 հա) սեփականության հողամասերից:
Դա այն դեպքում, երբ ըներությունն իր սեփականությունը չհանդիսացող հողատարածքները կարող էր օգտագործել միայն սեփականատիրոջ համաձայնությամբ կամ հողատարածքի օգտագործման պայմանագրով:
Ավեին. ՀՀ ընդերքի մասին և ՀՀ հողային օրենսգրքերով սահմանված պահանջներից ելնելով՝ ընկերությունը չէր կարող իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերն օգտագործել ընդերքօգտագործման նպատակով՝ առանց դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու, ինչը չի իրականացվել:
Արդյունքում ընկերության կողմից համայնքային բյուջե չի վճարվել սեփականության իրավունքով իրեն պատկանող 76,4 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների՝ փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է շուրջ 299 մլն դրամ:
Բացի այդ, ընդերքօգտագործման նպատակով օգտագործվող հողատարածքների նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխադրվելու դեպքում դրանց վարձավճարները 2016-2018 թթ. համար կարող էին կազմել մոտ 7.8 մլն դրամ, իսկ հողի հարկը՝ մոտ 2.6 մլն դրամ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: