Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր «Ֆակտորին» ասել է. «Խոսակցություններ են գնում, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանին պետք է աշխատանքից ազատեն»:
Araratnews.am-ը Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին հարցրեց՝ հավաստի՞ են այս լուրերը: «Պարոն Խաժակյանի հայտարարությունների զգալի մասը վերջին շրջանում, ցավոք, հիմնված են անհիմն պնդումների վրա: Օրինակները բազմաթիվ են եւ բազմազան: Ուստի, կդժվարանամ մեկնաբանել բամբասանք հիշեցնող հերթական հայտարարությունը»,- ասաց մամուլի խոսնակը:
Սոնա Դավթյան